Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 7.5 միլիոնը
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 7.5 միլիոնը, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ Հնդկաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 55.722 դեպք:
Բացի այդ, անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 579 մարդ, ինչի արդյունքում Հնդկաստանում COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը աճել է` հասնելով 114 610-ի: Ավելի քան 6.6 միլիոն մարդ առողջացել է վարակումից հետո: