Գերմանիայում մերժել են քաղաքացիություն տրամադրել մահմեդականին, որը հրաժարվել է կնոջ ձեռք սեղմել
Գերմանիայի դատարանը որոշում է կայացրել մերժել երկրի քաղաքացիության տրամադրումը մահմեդականին, որը հրաժարվել է կնոջ ձեռք սեղմել, հաղորդում է DW-ն:
2002-ին Լիբանանից Գերմանիա ժամանած 40-ամյա բժիշկը հայտարարել է, որ կրոնական պատճառներով հրաժարվում է սեղմել կնոջ ձեռքը:
Բադեն-Վյուրթեմբերգի վարչական դատարանը վճռել է, որ այն անձը, ով հրաժարվում է ձեռք սեղմել «մշակույթի եւ արժեքների արմատական հայացքի պատճառով, քանի որ նրանք կանանց դիտում են որպես «սեռական գայթակղության օբյեկտներ», այդպիսով մերժում է «ինտեգրումը գերմանական կենսապայմաններին»:
Նշվում է, որ տղամարդը սովորել է Գերմանիայում եւ այժմ կլինիկայում ավագ բժիշկ է աշխատում։ Նա հպատակագրման միջոցով քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2012թ., ինչպես նաեւ Գերմանիայի Սահմանադրությանը հավատարմության եւ ծայրահեղականության դեմ հռչակագիր է ստորագրել: Հպատակագրման թեստը նա բավական հաջող է հանձնել:
Այնուամենայնիվ, տղամարդուն մերժել են քաղաքացիություն տրամադրել, քանի որ նա հրաժարվել է սեղմել պաշտոնատար անձի ձեռքը, երբ նրան վկայական է շնորհվել 2015թ.։ Այդ պատճառով կինը, ում ձեռքը նա չի սեղմել, հրաժարվել է նրան վկայական տալ եւ մերժել է ներման հարցում։