Ֆրանսիայում մտադիր են ուժգնացնել իսլամիստական ասոցիացիաների ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողությունը
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, որ կառաջարկի ուժգնացնել իսլամիստական ասոցիացիաների ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողությունը պատմության ուսուցչի սպանությունից հետո, հաղորդում է Reuters-ը:
«Գոյություն ունի մի շարք իսլամիստական ասոցիացիաների ֆինանսավորման խնդիր, որը մենք կարող ենք եւ պետք է լուծենք»,-ասել է նա France 3 Television-ի եթերում: