American Airlines-ը մինչեւ տարեվերջ նախատեսում է վերսկսել թռիչքները Boeing 737 Max-ով
American Airlines-ը մինչեւ տարեվերջ նախատեսում է վերսկսել քաղաքացիական թռիչքները Boeing 737 Max ինքնաթիռներով, ինչը կախվախ է հավատարմագրի տրամադրումից ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կողմից, հաղորդում է Reuters-ը:
Ավիաընկերությունը հայտարարել է, որ մտադիր է ամեն օր Մայամի-Նյու Յորք չվերթներ իրականացնել Boeing 737 Max ինքնաթիռներով:
«Մենք կապի մեջ ենք ՔԱԴՎ-ի եւ Boeing-ի հետ հավատարմագրման գործընթացի հետ կապված եւ կշարունակենք թարմացնել մեր պլանները` հիմնվելով այն բանի վրա, թե երբ օդանավը կհավատարմագրվի»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ: