Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որեւէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա. Արմեն Պետրոսյան
Կորցրած զինծառայողի ու նրա հարազատների հանդեպ տարրական բարոյականություն, հարգանք չունեցող թշնամուն վստահելը վտանգավոր խաբկանք է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արեւելագետ Արմեն Պետրոսյանը։
«Թե բա հումանիտար հրադադար․․․
Վտանգավոր է իրատեսությունից կտրվելը, պատրանքներին տրվելը։ Ռեսուրսների պատերազմ վարող թշնամուն կանգնեցնող որեւէ զսպիչ մեխանիզմ, ըստ էության, չկա։ Նա էլ որեւէ պատճառ չունի կանգնելու, քանի որ հեռու է նպատակների իրականացումից։
Իսկ կրակի դադարեցման որեւէ պայմանավորվածություն օգտագործվում է միայն հայկական կողմի զգոնությունը թուլացնելու, վերախմբավորվելու համար։
Կորցրած զինծառայողի ու նրա հարազատների հանդեպ տարրական բարոյականություն, հարգանք չունեցող թշնամուն վստահելը վտանգավոր խաբկանք է»,- գրել է նա։