Անկարան լուրջ ռազմավարական սխալ կգործի, եթե ընդունի Ուկրաինայի առաջարկը
Ղրիմում նախազգուշացրել են Թուրքիային այսպես կոչված «Ղրիմի հարթակում» ներգրավվելուց: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդավարական դիվանագիտության եւ ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Յուրի Հեմփելը:
Նրա խոսքով, Անկարան լուրջ ռազմավարական սխալ կգործի, եթե ընդունի Ուկրաինայի առաջարկը: «Եթե Թուրքիան իրականում միանա այսպես կոչված «Ղրիմի հարթակ» կիեւյան նախագծին, որն, ըստ էության, հակաղրիմյան միություն է եւ թշնամաբար է տրամադրված Ղրիմի ժողովրդի դեմ, ապա լուրջ ռազմավարական սխալ կգործի»,-հայտարարել է Հեմփելը:
Նաեւ, Հեմփելի կարծիքով, Թուրքիան կարող է կորցնել հուսալի դաշնակցի, ինչպիսին է Ռուսաստանը, եւ դադարի լինել գրավիչ վայր ռուս զբոսաշրջիկների համար: «Վստահ եմ, որ Ղրիմն առաջիկայում կդառնա շատ ավելի գրավիչ զբոսաշրջիկների համար, քան շատ գովազդված թուրքական հանգստավայրերը»,-ասել է նա:
Հոկտեմբերի 16-ին Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան շարունակում է սատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի «ապօրինի անջատումը»: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ դիտարկում է Ուկրաինան որպես առանցքային երկիր, որն ունակ է ապահովել Թուրքիայի կայունությունն ու անվտանգությունը: