Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր ռեկորդ
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 1 192-ով, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Այդկերպ, Վրաստանում հաստատվել է այդ ցուցանշի նոր ռեկորդ: Նախորդը գրանցվել էր նախօրեին՝ հոկտեմբերի 17-ին՝ 985 դեպք:
Վրաստանում COVID-19-ի լաբորատոր պայմաններում հաստատված դեպքերի թիվը կազմում է 17 477 մարդ, որոնցից առողջացել է 8 060-ը, իսկ վերջին 24 ժամում ընթացքում՝ 233-ը:
Վերջին օրվա ընթացքում մահացել է ութ մարդ: COVID-19-ի հետեւանքով երկրում մահացած պացիենտների թիվն այժմ 136 է:
Ներկայում կարանտինում գտնվում է 5 900 քաղաքացի, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 836 պացիենտ: Կովիդ-հյուրանոցներում գտնվում է հիվանդության նվազագույն ախտանշաններ ունեցող 1 388 մարդ: