Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ, Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)
Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թեւում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ եւ հրետանային միջոցներ»,- գրել է նա։
Մոտ մեկ ժամ առաջ էլ Շ. Ստեփանյանը գրել էր՝
Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ:
Երեկ երեկոյան, հիշեցնենք, Շուշան Ստեփանյանը հանդես էր եկել մեկ այլ գրառմամբ, որում մասնավորապես ասվում էր՝
Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում:
Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից: