Ադրբեջանի հրթիռակոծության հետեւանքով վնասվել է 7800 անշարժ գույք, 1310 ենթակառուցվածք720 ավտոմեքենա. Արցախի օմբուդսմեն
Սեպտեմբերի 27-ից թիրախավորվել են ավելի քան 130 բնակավայրեր, որոնք գտնվում են տարբեր աշխարհագրության վրա՝ հարավից մինչեւ հյուսիս, եւ սահմանամերձ գյուղերից մինչեւ ամենախորքային բնակավայրերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Մեր հաշվարկներով այս հարվածների հետեւանքով 7800 անշարժ գույք է վնասվել, մասնավորապես բնակարան, տուն, խանութ եւ այլն: Վնասվել է 1310-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ եւ 720-ից ավելի շարժական գույք, մասնավորապես, մեքենա:
1310 ենթակառուցվածքներիի մեջ մտնում են էլեկտրամատակարարման համակարգերը, կենտրոնները, կայանները, ցանցերը: Նույնը կապի եւ հաղորդակցության ոլորտում, ջրամատակարարման, գազամատակարարման ոլորտում, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային ոլորտում, ներառյալ կամուրջները: Այս թվի մեջ մտնում են նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոնն եւ եկեղեցիներ»,-ասաց նա: