Թուրքիան Ուկրաինային կօգնի վերադարձնել Ղրիմը․ Զելենսկին հայտարարություն է կատարել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարային պատրաստակամության մասին մասնակցելու բռնազավթված Ղրիմի ապաօկուպացիայի պլատֆորմում։ Թուրքական կողմը նախատեսում է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին, նշում է Главред-ը։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Զելենսկու խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցելու Ղրիմի ապաօկուպացիայի պլատֆորմին, եւ Թուրքիայի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նոր բանակցային ձեւաչափին։
«Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան պլատֆորմին։ Սա ղրիմցիների իրավունքների պաշտպանության եւ թերակղզու ապաօկուպացիայի համար գործիք է։ Պարոն նախագահ (Էրդողան) շնորհակալ եմ ձեզ այն աջակցելու պատրաստակամության եւ ակտիվ մասնակից լինելու համար»,- շեշտել է Ուկրաինայիր նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ուկրաինայի կազմ բռնազավթված Ղրիմի վերադարձման գործընթացում, ուստի Կիեւը մտադիր է Անկարային առաջարկել մասնակցելու Ղրիմյան պլատֆորմին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով Թուրքիայում է։ Նա բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի արդյունքներով ստորագրվել են ռազմական ոլորտում Կիեւի եւ Անկարայի համագործակցության մասին համաձայնագրեր։