«Ես երբեք Ադրբեջան չեմ այցելել, բայց գիտեմ, որ այդ երկրի իշխանությունն անաստված է, հեռու է Ղուրանի ուսմունքից. Այս օրերին ես պատրաստ եմ այցելել Հայաստան, որը ճնշվում է». Աբրահամ Գասպարյանի հաղորդումը (Տեսանյութ)
«Եթե ծնված լինեի մեկ դար առաջ, իրադարձությունների իրողությունը, շարադասությունը կներկայացնեի նույն կերպ, պատմությունն իրեն կրկնելու սովորություն ունի, մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, աշխարհաքաղաքական մեծ խաղատախտակի վրա գերտերությունները իրենց խնդիրներն են լուծում, հարաբերություններ պարզում, ազդեցության գոտիներ ընդլայնում», այսպես է սկսել իր վերլուծական հաղորդումը Աբրահամ Գասպարյանը:
Ըստ նրա՝ արդարություն, Առաջին քրիստոնեական երկիր, Ցեղասպանություն արտահայտությունները խղճմտանքի երկու րոպեից անդին ոչ մի հարց չեն լուծում մեծ քաղաքականության մեջ:
Կկարողանա՞նք այս ընթացքում ճեղքում մտցնել մեր պահանջատիրական ռազմավարության մեջ:
Աբրահամ Գասպարյանը շեշտել է՝ Հայը թշնամու գլուխ չի կտրում, այլ նրան բուժում է:
Աբրահամ Գասպարյանը շեշտադրել է նաև, որ այս օրերին մեզ հույժ անհրաժեշտ է գտնել իսլամիստ գիտնականների, մտածողների / Religious thinkers / որոնց խոսքը ազդու է մուսուլմանական ժողովրդի վրա:
Աբրահամ Գասպարյանը պրպտել և գտել է նման մեկին՝ Շեյխ Օմրան Հուսեյն:
Ա. Գասպարյանը հրապարակել է Շեյխի խոսքը.
« Մուսուլմանը չի աջակցում ստախոսին: Հիմա տեսնենք, ով է ստախոսը - Ադրբեջանի իշխանությունը, ոչ թե ժողովուրդը , որը սիրում է Իսլամը:
Ես երբեք Ադրբեջան չեմ այցելել, բայց գիտեմ, որ այդ երկրի իշխանությունն անաստված է, հեռու է Ղուրանի ուսմունքից, հույս ունեմ, որ մի օր այդ ժողովուրդը կունենա աստվածահավատ իշխանություն, ես այդ ժամանակ պատրաստ եմ այցելել Ադրբեջան, բայց այս օրերին պատրաստ եմ նաև այցելել Հայաստան, որը ճնշվում է: Հայաստանը երկար ժամանակ ենթարկվել է տառապանքների, սա այն գիրքն է , որ կարդում եմ՝ «30 տարվա Ցեղասպանություն», շատ զայրացած եմ, նրանք չեն ուզում պատմություն իմանալ»,- ասել է Շեյխը:
Մանրամասն՝ տեսանյութում: