Ադրբեջանը ներառել է Միլոնովին «սև ցուցակում»
Ադրբեջանը սեւ ցուցակում ներառել է Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին Ղարաբաղ կատարած Բաքվի հետ «չհամաձայնեցված» այցի համար, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Վիտալի Միլոնովի անունը ներառված է օտարերկրյա քաղաքացիների ցուցակում, որոնց արգելված է մուտք գործել Ադրբեջան Ղարաբաղ կատարած անօրինական այցի համար, որով խախտվել է Ադրբեջանի Հանրապետության համապատասխան օրենսդրությունը»,-հայտնել են մամուլի ծառայությունից: