Այսօր ընդունել եմ ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին, քննարկել ենք ստեղծված իրավիճակը
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քննարկել ենք ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծել ենք տարածաշրջանի կայունությունը խաթարող գործողությունների եւ արտաքին ու ահաբեկչական ուժերի ընդգրկման անթույլատրելիությունը:
Ծավալված առանձնազրույցում ես իմ շնորհակալությունն եմ հայտնել պարոն Միլոնովին այցի եւ ցուցաբերած հետաքրքրության համար, ինչպես նաեւ ընդգծել եմ Ռուսաստանի Դաշնության ունեցած կարեւոր դերակատարությունը՝ հակամարտության կարգավորման եւ երկարատեւ խաղաղության հաստատման գործում»: