Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածելակերպից եւ զրոյական գումարով մտածողությունից եւ դադարեցնել համապատասխան կրթական փոխանակման ծրագրերի քաղաքականացումը` խոչընդոտելով բնականոն մշակութային փոխանակմանը երկու երկրների միջեւ, խարխլելով փոխվստահությունն ու համագործակցությունը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է AFP-ն:
Նա պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ ամերիկացի քաղաքական գործիչներին մեղադրել է «գաղափարական նախապաշարմունքների եւ անձնական քաղաքական շահերի» հիման վրա գործելու մեջ եւ «Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մշակութային եւ կրթական փոխանակումների եւ համագործակցության դիտավորյալ խափանման մեջ»:
Նրա խոսքով` ԱՄՆ քաղաքական գործիչները պետք է «հրաժարվեն Սառը պատերազմի մտածելակերպից եւ զրոյական գումարով մտածողությունից եւ դադարեցնեն համապատասխան կրթական փոխանակման ծրագրերի քաղաքականացումը` խոչընդոտելով բնականոն մշակութային փոխանակմանը երկու երկրների միջեւ, խարխլելով փոխվստահությունն ու համագործակցությունը»: