Աշխարհում խոշորագույն ինքնիշխան պահուստային հիմնադրամը պանդեմիայի ժամանակ միլիարդավոր դոլարներ է վաստակել
Աշխարհում խոշորագույն ինքնիշխան պահուստային հիմնադրամը՝ Նորվեգիայի կենսաթոշակային հիմնադրամը, պանդեմիայի ժամանակ միլիարդավոր դոլարներ է վաստակել այդ ընթացքում տեխնոլոգիական ընկերությունների բաժենտոմսերի աճի շնորհիվ, գրում է Bloomberg-ը:
2020 թվականի երրորդ եռամսյակում հիմնադրամը վաստակել է 44 մլրդ դոլար: 1,2 տրիլիոն դոլարի չափով ներդրումներից եկամուտը կազմել է 4,3 տոկոս, հաղորդում է Lenta-ն:
Հիմնադրամը ծրագրում է մեծացնել ներդրումները ամերիկյան շուկայում, ոտրեղ տեխնոլոգիական ընկերությունները կտրուկ աճ են գրանցում: Nasdaq Composite ինդեքսն աճել է ավելի քան 70 տոկոսով: Եթե մարտի 23-ին այդ ցուցանիշը եղել է 6860,67 կետի մակարդակում, ապ հոկտեմբերի 14-ին այն հասել է 11 768,73 կետի: