Apple-ը նոյեմբերին սեփական պրոցեսորով Mac համակարգիչ կներկայացնի
Ամերիկյան Apple կորպորացիան նոյեմբերին կարող է ներկայացնել իր սեփական պրոցեսորի հիմքով նոր Mac համակարգիչը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Apple Insider պորտալը` վկայակոչելով բլոգեր Զոն Պրոսերին, ով տվյալներ է ներկայացնում ընկերության մշակումների վերաբերյալ` վկայակոչելով աղբյուրներին:
«Հաստատում եմ, որ նոյեմբերին տեղի կունենա ARM Mac միջոցառումը [ARM` ճարտարապետության տեսակ, որն Apple-ն օգտագործում է իր չիպերում]: Ես լսել եմ, որ նոյեմբերի 17-ին»,- գրել է Պրոսերը Twitter-ում:
Ըստ բլոգերի` այս կապակցությամբ Apple-ի պաշտոնական հայտարարությանը հարկ է սպասել նոյեմբերի 10-ին: Նշված չէ, թե համակարգչի եւ նոութբուքի շարքից կոնկրետ որ մոդելն է թողարկվելու նոր պրոցեսորի հիման վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը հունիսին հայտարարել էր, որ ընկերությունը կսկսի սեփական պրոցեսորով համակարգիչներ եւ նոութբուքեր արտադրել` Intel ընկերության պրոցեսորների փոխարեն, որոնք օգտագործվում են արդեն 15 տարի: iPhone սմարթֆոններում եւ iPad- ներում Apple-ն իր սեփական չիպերը: