«Նախիջեւանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որեւէ հրթիռ չի արձակվել». ՊՆ խոսնակը նշել է այդ ստի նպատակը
Հայտարարում ենք, որ Նախիջեւանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որեւէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա հավելել է, որ դա նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։