Մոնրեալում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիա ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի
այացուցիչների բողոքի ակցիա ընդդեմ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի։ Ակցիայի մասնակիցները պահանջել են քաղաքապետ Վալերի Պլանտեի աջակցությունը, հայտնում է Global News-ը։
Նրանք պահանջում են, որ Պլանտեն դատապարտի հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղության կոչ անի։
Ցուցարարները Մոնրեալին նաեւ կոչ են արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Նրանց խոսքով՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախը, որովհետեւ կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցը դա է։