Կանադան առաջարկում է ՆԱՏՕ-ի միջնորդական օգնությունը Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ վեճը կարգավորելու համար
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը հայտարարել է, որ Միջերկրական ծովի սահմանի շուրջ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ վեճը վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ին պետք են նոր քաղաքական գործիքներ երկու կողմերի միջեւ տարաձայնությունները կարգավորելու համար:
Շամպանը The Canadian Press-ին հայտնել է, որ Հունաստան այցից եւ վարչապետի եւ ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո Կանադան պատրաստ է օգնել՝ կարգավորելու ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ վեճը:
Նրա խոսքով՝ այդ հարցը կքննարկի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: