ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ակտիվ քննարկում է խաղաղապահների հարցը Լեռնային Ղարաբաղում
Անդրկովկասում արդեն երկխոսության հաստատում է ընթանում պատերազմող կողմերի միջեւ: Այս մասին Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է Sputnik-ի թղթակիցը:
«Ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցն այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում - Sputnik)»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ դեկտեմբերի 2-ին նախատեսված «Հավաքական անվտանգության խորհուրդը կհաջողվի անցկացնել առերես ձեւաչափով»: Ըստ նրա` դա ճիշտ կլիներ` հաշվի առնելով իրավիճակի բարդությունը: