ՀԱՊԿ-ը կարող է իրեն դիմելու դեպքում ներգրավել Արցախում խաղաղապահների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի հիման վրա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) իրեն դիմելու դեպքում կկարողանա խաղաղապահ ուժեր ներգրավել հակամարտության գոտում խաղաղության պահպանմանը միայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան մանդատ ստանալու դեպքում: Գործողությունը իրականացնելու համար պետք է լինի նաև հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը՝ ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Որոշումն ընդունվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային օրենսդրությունը՝ իր երկրի տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու վերաբերյալ պետության կողմից ներկայացված խնդրանքի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն ՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին», – ասել է Զայնետդինովը: