Կառավարությունը հավանություն է տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիային
ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական էջից։
Կառավարության որոշման մեջ ասվում է․
Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին: