Ամուր թիկունք՝ հզոր ճակատ. ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար
ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական եւ ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:
Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է՝
◾տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի եւ գործառույթների վերաբերյալ.
◾համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց.
◾ԱԹՍ-ի մոդելավորում եւ պատրաստում.
◾դաշտային պարապմունքներ։
Դասընթացի տեւողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով, օրական 2-3 ժամ տեւողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով.
Նշենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական եւ ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող եւ դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում են ավելի քան 30 պատանի ու երիտասարդ: