Պուտին. Ռուսաստանը պատրաստ է վերսկսել լիարժեք տնտեսական համագործակցությունն Ուկրաինայի հետ
Ռուսաստանը պատրաստ է վերսկսել լիարժեք տնտեսական համագործակցությունն Ուկրաինայի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք միշտ պատրաստ ենք վերականգնել լիարժեք փոխգործակցությունն Ուկրաինայի հետ: Համագործակցության մակարդակը եւ խորությունը մեր ձեռնարկությունների միջեւ շատ բարձր էր, այն փոխադարձ օգուտ եւ շահ էր բերում, պահպանում էր աշխատատեղերը եւ արժանապատիվ աշխատավարձ էր ապահովում մարդկանց համար: Մենք պատրաստ ենք վերականգնել լիարժեք փոխգործակցությունն ուկրաինացի գործընկերների հետ»,- ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանը, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Ռուսաստանի նախագահը նաեւ կողմ է հանդես եկել ուկրաինական երկու ձեռնարկություններին Ռուսաստան ապրանք մատակարարելու թույլտվության գաղափարին: