WSJ-ն պնդում Է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ Սիրիայից մեկնել են Ղարաբաղ
Ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը պնդում Է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր զինյալներ Սիրիայից արագ տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Համապատասխան նյութը հրատարակությունը հրապարակել Է հոկտեմբերի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի հետ կապված սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ մասնակցել են Լեռնային Ղարաբաղի դեմ մարտերին: Հրատարակության տվյալներով՝ «եւս հարյուրավորները պատրաստվում են ճանապարհվել»:
Հոդվածում նշված Է, որ այս տեղեկատվությունը հավաստել են թերթի երկու աղբյուներ Սիրիայում, որոնք կապված են զինյալների տեղափոխման հետ: Հրատարակության աղբյուրների վարկածով՝ հուլիսից «սիրիական խմբավորումների շրջանում սկսել Է տարածվել տեղեկատվություն, որ Թուքիան հավաքագրում Է զինյալների մարտական գործողությունների մասնակցելու համար»: Թերթի տվյալներով՝ սեպտեմբերի կեսերից սկսել Է Սիրիայից զինյալների ուղարկումը հակամարտության գոտի «խմբերով՝ մեկ անգամով մինչեւ 100 հոգի թվաքանակով»: Սիրիայում հրատարակության աղբյուրը, որը կապված Է զինված խմբավորումների հետ, նշել Է, որ արագ ուղարկել են հարյուրավոր մարդիկ, սակայն «տասնյակներն արդեն վերադարձել են՝ անհանգստացած մարտերի դաժանությունից»:
Նյթութի մեջ բերված Է սիրիացի վարձկանի խոսքը, որի վարկածով՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի դեմ ժամանած զինյալներն ամսական մինչեւ 2 հազար դոլար վարձատրություն են ստանում: Մի այլ աղբյուրի վարկածով՝ «սիրիացի մարտկների թվում կորուստներն արագորեն աճում են»: Ինչպես նշել Է նա, «շուրջ 200 (սիրիացիներ) արդեն խնդրել են իրենց հետ վերադարձնել»:
Հրապարակման մեջ ասված Է, որ Թուրքիան Ադրբեջանում կազմակերպել Է զինավարժանքներ երկու շաբաթ տեւողությամբ եւ «Ադրբեջանի իշխանություններին Է տրամադրել հարվածային անօդաչուներ»: Հրատարակությունը նշում Է, որ Թուրքիան, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ավելի վաղ կազմակերպել Է Սիրիայից Լիբիա 5 հազար զինյալների առաքումը: «Առաքումը Լիբիա կամ Ադրբեջան դարձել Է նորմալ երեւույթ»,- հոդվածում մեջբերում Է արված Է Սիրիայում հրատարակության աղբյուրի խոսքից: «Մարդկանց համար արդեն միեւնույն Է հանուն ինչի կամ ում դեմ կռվեն, այժմ նարանք հարցնում են սոսկ փողի մասին: Նրաք կմեկնեն այնտեղ, որտեղ փողն Է»,- հավելել Է նա: