ArmNews հեռուստաալիքի նկարահանող խումբը այցելել է Ղարաբաղում վիրավորված ռուս լրագրողին
Այցելեցինք ռուսաստանցի գործընկեր Յուրի Կոտենոկին, որին ռմբակոծությունից հետո դուրս էին բերել կիսաավերված եկեղեցուց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, ArmNews հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամ Արման Սաղաթելյանը:
Ընդ որում, ինչպես նշել է Սաղաթելյանը, լրագրողին վերադարձրեցինք գլխարկը, որը հայտնաբերվել էր հարվածի վայրում։
«Այո եւ արդեն գլխարկ էլ չկա, ինչպես կասեր փոստատար Պեչկինը, «համատարած օդափոխություն է»: Յուրան ապաքինվում է, արդեն հիվանդասենյակում է, եւ փառք Աստծո: Դիտեք ռեպորտաժը վաղը առավոտյան ժամը 10-ին ArmNews-ի եթերում»,- գրել է Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու (Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճար) հրթիռակոծման հետեւանքով ծանր վիրավորվել էր ռուս լրագրող, Сегодня.ру պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական մեկնաբան Յուրի Պետրովիչ Կոտենոկը: Մի քանի օր անց, հայ բժիշկների մեծ ջանքերից հետո լրագրողի կյանքը փրկվեց: Նա արդեն դուրս է եկել արհեստական կոմայից եւ հասցրել է զրուցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ վերջինիս տեղեկացնելով կատարվածի մասին: