Իրանը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիային` գաղտնի միջուկային գործունեության համար
Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիային` իր գաղտնի միջուկային գործունեության համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում Իրանի ներկայացուցիչ Հեյդար Ալի Բալուջին, մերժելով Սաուդյան Արաբիայի դեսպանի անհիմն մեղադրանքներն Իրանի հասցեին, հայտարարել է, որ «ցավալի է տեսնել թշնամանքը Սաուդյան Արաբիայի նման երկրից, մինչդեռ Իրանը միշտ մեր տարածաշրջանի կայունացմանն ուղղված խաղաղության ծրագրեր է առաջարկել», փոխանցում է Mehr-ը:
«Սակայն նրանք մերժել են այդ խաղաղության պահանջները եւ փոխարենը շարունակել են Իրանին դիմակայելու իրենց ձախողված քաղաքականությունը` Իրանին մեղադրելու իրենց թշնամական փորձերից բացի,- ավելացրեց նա:- Իրանի միջուկային գործունեությունը լիովին թափանցիկ է, եւ մենք համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջին զեկույցներն ու հայտարարությունները միանշանակ հաստատում են Իրանի համագործակցությունը»,- ասաց Բալուջին: