Որքան է ապրում կորոնավիրուսը մարդու մաշկի վրա
SARS-CoV-2 կորոնավիրուսը մարդու մաշկի վրա կենսունակությունը կարող է մինչեւ 9 ժամ պահել: Այս մասին ասվում է Clinical Infectious Diseases գիտական ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:
Կիոտոյի (Ճապոնիա) պրեֆեկտուրայի բժշկական համալսարանի մասնագետները մշակել են մի մոդել, որը թույլ է տալիս անվտանգ կերպով տարբեր պաթոգեններ քսել մարդու մաշկին: Նրանք մաշկի վրա քսել են շուրջ 100 000 տարբեր վիրուսներ, որպեսզի պարզեն դրանց կյանքի տեւողությունը: Պարզվել է, որ կորոնավիրուսները ավելի երկար են ակտիվ եւ կենսունակ մնում, քան մյուս հայտնի վիրուսները:
Գրիպի վիրուսներն, օրինակ, մաշկի վրա կենսունակությունը պահպանում են մինչեւ 2 ժամ: SARS-CoV-2 կորոնավիրուսի պասիվացումը համանման պայմաններում տեւել են 6-11 ժամ (միջինը՝ մինչեւ մոտ 9 ժամ): Հետազոտողները նաեւ հաստատել են, որ այնպիսի մակերեսների վրա, ինչպիսիք են մետաղները, ապակին կամ պլաստիկը, կորոնավիրուսները կարող են ակտիվ մնալ մի քանի օր:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մաշկի բաց մասերը եւ մակերեսները 80 տոկոսանոց էթանոլով մշակելու դեպքում վիրուսի մասնիկները ոչնչանում են մոտ 15 վայրկյանում:
Մասնագետները հիշեցրել են, որ անհրաժեշտ է ձեռքերը պարբերաբար օճառով լվանալ հոսող ջրի տակ եւ այնուհետեւ սպիրտային հիմքով հակասեպտիկներով մշակել: