Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է աճուրդների նոր ձեւաչափերի համար
Ամերիկացիներ Փոլ Միլգրոմը եւ Ռոբերտ Ուիլսոնը Շվեդիայի Պետական բանկի կողմից շնորհվող տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել աճուրդների նոր ձեւաչափեր հնարելու համար: Այս մրցանակի շնորհումն ավանդաբար եզրափակում է Նոբելյան շաբաթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անցյալ տարի այն շնորհվել էր տնտեսագետներ Աբիջիտ Բաներջիին, Էսթեր Դյուֆլոյին եւ Մայքլ Քրեմերին` համաշխարհային աղքատության դեմ պայքարի նկատմամբ փորձարարական մոտեցման համար:
Ավելի վաղ Նոբելյան կոմիտեն հայտարարել էր ֆիզիոլոգիայի եւ բժշկության, ֆիզիկայի եւ քիմիայի, գրականության եւ խաղաղության բնագավառների դափնեկիրների անունները: