Ինչպես է կորոնավիրուսի գենոմի արտադրած սպիտակուցներից յուրաքանչյուրը փոխգործակցում մարդու օրգանիզմի բջիջների մեջ մոլեկուլային բաղադրիչների հետ
Փասադենայի Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները մեխանիզմներ են հայտնաբերել, որոնք SARS-CoV-2 կորոնավիրուսն օգտագործում են մարդկային վարակված բջիջների փոփոխման համար, որ անջատեն պաշտպանության համակարգերը եւ որոշ սպիտակուցների սինթեզը։ Այս բոլոր փոփոխությունները նպաստում են COVID-19-ով պացիենտների մոտ ծանր ախտանիշների զարգացմանը։
Cell ամսագրում հրապարակված հետազոտության մեջ մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես է կորոնավիրուսի գենոմի արտադրած սպիտակուցներից յուրաքանչյուրը փոխգործակցում մարդու օրգանիզմի բջիջների մեջ մոլեկուլային բաղադրիչների հետ։ Պարզվել է, որ SARS-CoV-2-ը գրոհում է 3 կարեւոր բջջային պրոցեսի վրա եւ առաջացնում տիրոջ օրգանիզմի սպիտակուցների սինթեզի խանգարում։
Առաջին՝ կորոնավիրուսն առաջացնում է մատրիցայի ՌՆԹ-ի (մՌՆԹ) հասունացման դիսֆունկցիա՝ մոլեկուլի, որն իրականացնում է բջջի կորիզից գենետիկ տեղեկությունների փոխադրմանը ռիբոսոմներին, եւ վերջապես՝ խախտում է բջջի սահմաններից դուրս սպիտակուցների փոխադրման համակարգը։
NSP1 կորոնավիրուսային սպիտակուցը մասնավորապես արգելափակում է մարդու մՌՆԹ-ի թափանցումը ռիբոսոմի մեջ, սակայն բաց է թողնում վիրուսային մՌՆԹ-ն, որն ունի յուրահատուկ «հասանելիության կոդ»՝ մոլեկուլի յուրահատուկ հատված, որը կարող է որպես թիրախ ծառայել դեղամիջոցների համար։
Այս ամենը միասին խոչընդոտում է բջջի պաշտպանական համակարգերի նորմալ աշխատանքը։ Ընդ որում՝ բուն վարակված բջիջը չի ոչնչանում, եւ վիրուսը սկսում է այն եւ դրա ռեսուրսներն օգտագործել սեփական բազմացման համար։