Թուրքական F-16 վեց կործանիչների պատսպարմամբ ԱԹՍ-երը հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին. Ա. Հովհաննիսյան
Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործունեությունը: Այս մասին հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես օդային կառավարման կետերի ղեկավարման թուրքական F-16 վեց կործանիչների պատսպարմամբ, թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ զինված ուժերին: Այդ ուժերը կասեցվում են պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի կողմից»,-ասաց նա` հավելելով, որ երեկ գիշեր հրթիռակոծվել են Ստեփանակերտը, Շուշին եւ այլ բնակավայրեր:
Նրա խոսքով` Ադրբեջանի հայտարարությունները, այն մասին, թե հայկական ուժերը խախտում են հրադադարի ռեժիմը, կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը:
«Պաշտոնապես հերքվել են այդ լուրերը եւ Ադրբեջանը նորից փորձում է սադրանքի հիմքեր ստեղծել հետագա գործողությունների համար»,-ասաց Արծրուն Հովհանիսյանը: