Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ ճանապարհն է. ԱԺ նախագահ
Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը արցախահայության կյանքի իրավունքի և ֆիզիկական անվտանգության ապահովման միակ ճանապարհն է։ Աշխարհը պետք է առերեսվի սրա հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո խախտել է այն: