Գիտնականները անվանել են կորոնավիրուսի նոր ախտանիշները
Բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր ախտանիշներ են հայտաբերել: Հետազոտողները նման եզրակացություններով նյութեր են ներկայացրել Արտակարգ իրավիճակների գիտական խորհրդատվական խումբ (SAGE), որը տվյալներ է տրամադրում երկրի կառավարությանը:
Ըստ Daily Mail-ի՝ խոսքը հոգնածության, մկանների ցավերի ու ոտքերի վրա բշտիկների մասին է: Նշվում է, որ ախտանիշները կարող են տարբեր կերպ արտահայտվել` կախված հիվանդի տարիքից և օրգանիզմի առանձնահատկություններից:
Այս պահին կորոնավիրուսի պաշտոնապես ճանաչված երեք ախտանիշերն են ջերմությունը, կայուն հազը և հոտի կամ համի կորուստը: