Միացյալ Նահանգներն աշխատում է գործընկերների հետ, որպեսզի ԼՂ հակամարտության պատճառով ադրբեջանական գազի արտահանումը դեպի Եվրոպա չտուժի. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Միացյալ Նահանգներն աշխատում է գործընկերների հետ, որպեսզի ԼՂ հակամարտության պատճառով ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա չտուժի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Դեն Բրյուետը:
«Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարճ ժամկետում չկարգավորվի, ժամանակի ընթացքում այն լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան՝ նկատելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում դեպի Եվրոպա գազի արտահանման այլընտրանքային ուղիների ստեղծման համար:
«Եվրոպայում գազի սպառման պահանջարկն անընդհատ աճում է: Պատրաստվում ենք ակտիվ աշխատանք տանել Արևելյան Միջերկրականում գտնվող «Լեվիաթան» գազային հանքավայրի շահագործման ուղղությամբ, կփորձենք աջակցել այնքանով, որքանով որ հնարավոր կլինի մեծացնել խողովակաշարերի թողունակությունը՝ Հունաստանի դեպի Եվրոպայի հիմնական հատված գազ տարանցելու նպատակով:
Նախատեսվում է, որ Արևելամիջերկրական գազատարով (EastMed pipeline) իսրայելական «Լեվիաթան» եւ կիպրական «Աֆրոդիտե» տեղամասերից Կիպրոս և Կրետե կղզիները տարանցելով գազ կարտահանվի Հունաստանի մայրցամաքային հատված և, հնարավոր է, անգամ կենտրոնական Եվրոպա: