«Դավիթ-Գարեջին Վրաստան է». Լայնամասշտաբ բողոքի ակցիա՝ Ադրբեջանի և Վրաստանի սահմանի մոտ
«Վրացական երթ – ազգային շարժում» ծայրահեղ ազգայնական կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի և Ադրբեջանի սահմանին ՝ Դավիթ-Գարեջի վանքի հարևանությամբ:
Նրանք ժամանել են 20 մեքենայով՝ վանկարկելով «Դավիթ Գարեջին Վրաստան է», «Կեցցե Վրաստանը»:
Դրանից առաջ «Վրացական երթի» ներկայացուցիչները բողոքի ցույց էին անցկացրել Միացյալ ազգային շարժում կուսակցության գրասենյակում, որը իշխում էր Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին: Նրանք մեղադրում էին Սաակաշվիլիին Դավիթ-Գարեջի վանական համալիրը վաճառելու մեջ և պահանջում էին հեռացնել իր կուսակցությանը առաջիկա ընտրություններից՝ հայտնում է Sputnik Վրաստանը:
Ակտիվիստները հայտարարել են նաև հաջորդ շաբաթ լայնամասշտաբ ցույցեր սկսելու մասին: