Չեխիան ռեկորդ է սահմանում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թվով
Չեխիայի կառավարությունը հայտարարել է նոր սահմանափակումների մասին՝ կորոնավիրուսի համավարակը զսպելու համար:
Երկրում ռեկորդային աճը համարելով «տագնապալի»՝ առողջապահության նախարար Ռոման Պրիմուլան նշել է, որ առողջապահության չեխական համակարգը բախվել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող մարդկանց թվի կտրուկ աճի հետ, եւ COVID-19-ով ավելի շատ մարդիկ են մահանում»։ «Մենք պետք է զսպենք այս աճը»,- ասել է Պրիմուլան:
Ներկայումս Չեխիան ունի ռեկորդային թվով դեպքեր՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի այլ երկրների համեմատ:
Հաջորդ ամսվա սկզբից բոլոր թատրոնները, կինոթատրոնները եւ կենդանաբանական այգիները փակ կլինեն առնվազն երկու շաբաթով: «Մենք պետք է սահմանափակենք այն մարդկանց թիվը, ովքեր միմյանց հետ հանդիպում են իրենց ընտանիքի սահմաններից դուրս»,- ասել է Պրիմուլան:
Նոր հաստատված ամենօրյա աճը հասել է նոր ռեկորդային առավելագույնին՝ 5335 դեպք:
Պաշտոնյաները նշել են, որ հոկտեմբերի վերջին սպասում են դեպքերի օրական մինչեւ 8000 աճ, այս ամիս նոր դեպքերի ընդհանուր թիվը կարող է հասնել 130 000-ի: