Բրազիլիան մոտենում է COVID-19-ի հաստատված դեպքերի 5 միլիոնի նիշին
Բրազիլիան մոտենում է COVID-19-ի հաստատված դեպքերի 5 միլիոնի նիշին, հայտնում է Reuters-ը։
Թեեւ հիվանդության դեպքերի թիվը նվազել է՝ համեմատած հուլիսյան պիկի հետ, հանրային առողջապահության ոլորտի մասնագետները նախազգուշացնում են, որ Բրազիլիան անտեսում է սոցիալական հեռավորության նախազգուշական միջոցները եւ բախվում է երկրորդ ալիքի վտանգին:
Առողջապահության նախարարությունը հաղորդել է 41 906 նոր դեպքի մասին, որոնց հետեւանքով ընդհանուր թիվը կազմել է 4 969 141, իսկ մահացածների թիվը՝ 147 494:
Վերջին շաբաթվա ընթացքում մահերի օրական միջին թիվը 658 է՝ հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում օրական 1073 դեպքի համեմատ: Հիվանդության նոր դեպքերի միջին թիվը կազմել է 26 140, ինչը գրեթե երկու անգամ քիչ է, քան հուլիսի վերջին: