Երևան, 18.Ապրիլ.2024, 00:00 |
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա...

Սրանք են այն մոտեցումները, որոնք Հայաստանը պետք է որդեգրի որեւէ բանակցային սեղանի շուրջ նստելիս. ՔՈ կուսակցություն

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների բնույթի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է. «Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած ագրեսիան իր բնույթով ամենախոշորն ու ամենականխատեսելին էր 1994-ից ի վեր։ Տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա համարելով եւ այն դնելով Արցախի հարցի կարգավորման հիմքում՝ միջազգային հանրությունը Ադրբեջանին առիթ եւ հնարավորություն է տալիս անընդհատ զենքի կիրառմանը դիմելու համար։

Բանակցությունների գործընթացը մեծ ու փոքր ագրեսիայի ակտերով փոխարինելու գործելաոճը պարբերական բնույթ է կրել գործընթացի ամբողջ ընթացքում։ 26 տարի շարունակ զոհեր ենք ունեցել թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զինվորների շրջանում։ Դրա պատճառով Հայաստանն ու Արցախը կրել են նյութական մեծ վնաս։

1992թ.-ի հունվարի 30-ին Հայաստանը եւ Ադրբեջանը, անդամակցելով ԵԱՀԽ-ին (ԵԱՀԿ), պարտավորություն են ստանձնել հարցը լուծել բացառապես խաղաղ բանակցություններով։ Առաջին իսկ հնարավորության դեպքում՝ 1992թ.-ի փետրվարից Ադրբեջանը ձեռնարկել է իր առաջին լայնածավալ ռազմական գործողությունը՝ խախտելով ստանձնած պարտավորությունը։ Այդ ագրեսիային դիմակայելու արդյունքում ձեւավորվել են Արցախի ներկայիս սահմանները։ Ադրբեջանը, պարտվելով իր իսկ սանձազերծած պատերազմում, 2016 եւ 2020 թվականներին երկրորդ եւ երրորդ անգամ է գնացել լայնածավալ ագրեսիայի՝ բացարձակ անտեսելով իր միջազգային պարտավորությունները։

Միջազգային հանրությունը պարտավորությունների այս անտեսմանը եւ ագրեսիային հակադրել է բացառապես խաղաղության կոչեր եւ կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ջանքեր, որոնք փաստացի չեն զսպել Ադրբեջանին արարքը կրկնելու երկրորդ անգամ, երրորդ անգամ։ Ժամանակն է փոխել բանակցությունների տրամաբանությունը եւ հարցը կարգավորելու մոտեցումները։

Ինքնորոշված սուբյեկտի դեմ երեք անգամ լայնածավալ պատերազմ սանձազերծած, դրա արդյունքներով պարտված ու տարածք կորցրած կողմի տարածքային ամբողջականության իրավունքի հարգումը ոչ այլ ինչ է, քան խրախուսանք՝ դա անելու չորրորդ անգամ։ Չի կարող ագրեսորը պատերազմում պարտվել, տարածքներ կորցնել, ապա բանակցություններով դա հետ ստանալ՝ մեջբերելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Միջազգային հանրության կողմից տարածքային կորուստները բացառող այդպիսի երաշխիք ունենալը խրախուսում է ագրեսիան ոչ միայն մեր դեմ, այլեւ աշխարհի ցանկացած կետում։

Արցախահայությունը դեռեւս երեք տասնամյակ առաջ կայացրել է իր որոշումը՝ որեւէ կարգավիճակով չլինել Ադրբեջանի կազմում։ Անցնող երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճը, կատարած ավերածությունները, սպանությունները, մարդու իրավունքների մասին միջնադարյան պատկերացումները մի կողմից, իսկ Արցախի զարգացումը, ժողովրդավարացումը, պետական ինստիտուտների կազմավորումը մյուս կողմից էլ ավելի են ամրապնդել այդ որոշման անդառնալիությունը։ Ուստի Արցախը չի կարող որեւէ կարգավիճակով լինել Ադրբեջանի մի մասը։

Կարծում ենք՝ սրանք են այն մոտեցումները, որոնք Հայաստանը պետք է որդեգրի որեւէ բանակցային սեղանի շուրջ նստելիս, քանզի բանակցությունները, որտեղ խոսվում է ագրեսորի տարածքային ամբողջականության մասին՝ իրենց բնույթով անպտուղ են եւ, ինչպես ցույց է տալիս տվյալ դեպքում տասնամյակների փորձը, շանտաժի եւ պատերազմ սանձազերծելու լայն հնարավորություն են տալիս։

դիտվել է 448 անգամ
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա... Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խ... ԵՄ-ի արձագանքը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցու... «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ... Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վր... Ֆրանսիայում դատարանը առգրավել է Վլադիմիր Պուտ... Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը... Ի՞նչ հարկման համակարգեր են գործում Հայաստանու... Դարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ... Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իս... ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել... Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծա... Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղությա... Քիմ Քարդաշյանը ցուցադրել է այս տարվա ամենաթրե... Գյումրիում քաղաքացին ընկել է նկուղը Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի ... Հայտնի է՝ որքան է վաստակել Արման Ծառուկյանը U... Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ո... Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն ք... Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանությ... Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ... 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծան... Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկան... Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրների... Դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի օլիմ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակա... Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտ... ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրմ... Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժան... Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կ... Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանո... Գյումրիում պարեկները կանխել են քաղաքացու ինքն... Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ... Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբե... ԱՄՆ-ն ընդլայնում է ՀՕՊ և հակահրթիռային համակա... «Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը ... ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում ... Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սե... Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույ... ԱՄՆ-ն օդային ճանապարհով օգնության նոր խմբաքան... ԱՄՆ ՄԶԳ-ն տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տ... Քննարկվել են անտառների պահպանության, ծավալներ... Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդուն... Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությ... Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվ... Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվե... 45,000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաք... ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կի... Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբ... Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համա... Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիները հիմնա... Լեհաստանը հետախուզական մեքենաների առաջին խմբա... Նազելի Բաղդասարյանը՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բ... Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար բարձր... Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կա... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan