«Ավրորա» միջազգային մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան աջակցություն է հայտնել Արցախի եւ Հայաստանի բնակիչներին
«Ավրորա 2017» միջազգային մրցանակի դափնեկիր, Նուբայի լեռներում Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան աջակցությոն է հայտնել Արցախի եւ Հայաստանի բնակիչներին ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի կապակցությամբ:
«Հարգելի Արցախի եւ Հայաստանի բնակիչներ, մենք գիտենք, թե ինչի միջով եք դուք անցնում, եւ աղոթում ենք ձեզ համար ամեն օր: Պարզապես ամուր կացեք եւ իմացեք, որ մենք ձեզ հետ ենք: #ArtsakhStrong #ArmeniaStrong»,-ասել է Քաթենան թվիթերյան տեսաուղերձում:
Dear people of #Artsakh and #Armenia, we know what you are going through and praying for you every day. Just stay strong and know that we are with you! #ArtsakhStrong #ArmeniaStrong pic.twitter.com/zYCjUOyDPc
— Tom Catena (@CatenaTom) October 4, 2020