Վախթանգ Կիկաբիձեն գլխավորել է ընտրություններում Սաակաշվիլիի կուսակցության ցուցակը
Վրացի հայտնի դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեն գլխավորել է ընտրություններում Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ցուցակը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Վրաստանում համընդհանուր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 31-ին: Քաղաքացիները կընտրեն 150 պատգամավորի, ընդ որում, նորարարությունն այն է, որ մաժորիտար մանդատի համար կհատկացվի 30 տեղ՝ նախկին 73-ի փոխարեն: Քվեարկության իրավունք ունի Վրաստանի 3 550 054 քաղաքացի ինչպես երկրում, այնպես էլ արտասահմանում: