Արցախում պատերազմին աջակցող միակ երկիրը Թուրքիան է. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, թե բացի մի երկրից, ամբողջ աշխարհը Արցախում զինադադարի կոչ է անում։
Թուրքական Bianet–ին տված հարցազրույցում Կարո Փայլանը նշել է, որ Թուրքիայի նախագահականին հարցադրում է ուղարկել այն լուրերի փաստի առթիվ, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել զինյալների։
«Մի շարք միջազգային լրատվամիջոցներ ռեպորտաժներ են պատրաստել այս թեմայով, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ են տեղափոխվել հակամարտության գոտի։ Այս լուրերի պարզաբանումն անպայման պետք է տան Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները»,–ասել է Փայլանը։
Կարո Փայլանը նաեւ շեշտել է, որ մինչ ամբողջ աշխարհը կողմերին զինադադրի կոչ է անում, միակ երկիրը որ պատերազմին աջակցություն է հայտնում, Թուրքիան է։