Արցախա-ադրբեջանական սահմանին գիշերը մարտեր չեն եղել, սակայն լուսաբացից հետո մարտերը թեժացել են. CivilNet
Արցախա-ադրբեջանական սահմանին գիշերը մարտեր չեն եղել, սակայն լուսաբացից հետո մարտերը թեժացել են։ Այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անկախ չափերից անհաջողության են մատնվել»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Վերջին օրվա ընթացքում հայկական կողմը խոցել է 3 ուղղաթիռ, 15 միավոր զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայանք ու 6 ԱԹՍ։