ԱՄՆ-ն ընդլայնել է Սիրիայի հանդեպ պատժամիջոցների ցուցակը
Միացյալ Նահանգների իշխանություններն ընդլայնել են Սիրիայի հանդեպ պատժամիջոցները՝ «սեւ ցուցակներում» ավելացնելով երկրի վեց քաղաքացիների, մեկ կուբացու, ինչպես նաեւ՝ սիրիական 13 ընկերությունների: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
«Սեւ ցուցակում» հայտնված կազմակերպությունները, ըստ ամերիկյան գերատեսչության տվյալների, կապված են պատժամիջոցների տակ հայտնված սիրիացի գործարարներից մեկի, ինչպես նաեւ Սիրիայի զբոսաշրջության նախարարության հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: