Ճապոնիայի ՊՆ-ն հրապարակել է 52 մլրդ դոլարի չափով բյուջեի ռեկորդային նախագիծը
Ճապոնիայի ՊՆ-ն հրապարակել է 52 մլրդ դոլարի չափով բյուջեի ռեկորդային նախագիծը:
Վերջին 10 տարում Ճապոնիայի ռազմական բյուջեն անշեղորեն աճում է: Ընդ որում, Տոկիոն հայտարարում է, որ սպառնալիք է զգում Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից, հաղորդում է AFP-ը:
Ծրագրվող խոշոր գնումների թվում են՝ 2 ֆրեգատ եւ սուզանավ, գումարը կծախսվի նաեւ հաջորդ սերնդի կործանիչների մշակման համար:
Բյուջեում ներառված չէ Aegis Ashore ամերիկյան հրթիռների այլընտրանքի համար հարցումը, որը նախատեսված է առաջին հերթին Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար:
Ճապոնիայի ՊՆ ներկայացուցիչները նշել են, որ չեն կարող հայտնել համակարգի համար գինը, քանի դեռ կառավարությունը որոշում չի կայացրել:
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը մտադիր են 540 մարդուց բաղկացած նոր կիբեռստորաբաժանում թողարկել, իսկ տիեզերական ստորաբաժանումը կազմում է 70 մարդ: