Այսօր հակառակորդը կիրառել է թուրքական F-16 ինքնաթիռներ. Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ
Այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ:
Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են: