Խորհրդարանական հանձնաժողովի նիստը տևեց ընդամենը 4,5 րոպե
Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստը տեւեց ընդամենը 4,5 րոպե։
Հանձնաժողովի նախագահ՝ իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջիկա խորհրդարանական քառօրյան ստեղծված իրողություններով պայմանավորված պետք է կարճատեւ լինի, դրանում պետք է ներառել միայն այն հարցերը, որոնք իսկապես նշանակություն ունեն եւ չեն կարող հետաձգվել։
Արդյունքում՝ խորհրդարանական հանձնաժողովի օրակարգի բոլոր 4 հարցերի քննարկումը 2 ամսով հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն սեպտեմբերի 27-ի առավոտյան, ամենակոպիտ կերպով խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանկցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման ամբողջ գծով լայնածավալ հարձակում է սկսել՝ իր թիրախի մեջ վերցնելով Հայաստանի պաշտպանական մարտական դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։