Կիևի համար այժմ շահեկան չէ վիճել Հայաստանի հետ հետ. Ռուսլան Բիզյաև
Կիևի համար այժմ շահեկան չէ վիճել Հայաստանի հետ, հաշվի առնելով կես միլիոն հայկական սփյուռքի փաստը ուկրաինական տարածքում, այսպես է կարծում քաղաքական մեկնաբան Ռուսլան Բիզյաևը, հաղորդում է golos.ua-ն:
Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը դեռ սկզբնական փուլում է, Ուկրաինայի ԱԳՆ համար լավագույն որոշումը կլինի հրաժարվել երկրներից որևէ մեկի կողմն անցնել կամ որևէ մեկին աջակցել:
Քաղաքագետը նկատել է, որ դատելով Ուկրաինայի ԱԳՆ հայտարարություններից, «նրան այդքան խելք հերիքել է, հենց այդպես էլ վարվել և ոչ ոքի կողմը չանցնել»:
Բիզյաևի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը շեշտը դրել է այն բանի վրա, որ ցանկանում է իր երկիրը տեսնել նախկին Օսմանյան կայսրության ազդեցության տարածաշրջանում:
«Բայց նման քաղաքականություն վարելու հետևում երևում են բրիտանական ականջներ, խաղի մեջ է հետ գալիս Մեծ Բրիտանիան, դա իր ավանդական քաղաքականությունն է, քանզի ողջ տարածաջրջանը իր նախկին ազդեցության արեալն է»:
Բիզյաևը հավելել է, որ թեև Ուկրաինան զարգացնում է իր հարաբերությունները և՛ Թուրքիայի , և՛ Ադրբեջանի հետ, բայց Կիևի համար ծայրաստիճան անշահեկան կլինի վիճել Հայաստանի հետ: