Ստեփանակերտում ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի 2 ԱԹՍ են խոցել. Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է
Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է Tert.am-ի թղթակիցը, ժամը 3:40-ի սահմաններում հայկական ՀՕՊ ստորաբաժանումներն Արցախի մայրաքաղաքի երկնքում խոցել են հակառակորդի ԱԹՍ:
Banak.info-ի փոխանցմամբ՝ ժամը 04:30-ի սահմաններում Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։
Օդային սահմանը խախտել են Harop տեսակի 3 ԱԹՍ, որոնցից 2-ը հայկական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները ոչնչացրել են։
Քիչ առաջ էլ Facebook-ի իր էջում ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել է՝ Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է: