«Հովազ 1» դիրքի ավագը ազգությամբ եզդի է. Արծրուն Հովհաննիսյանը տվյալներ է հրապարակել
«Հովազ 1» դիրքի ավագը ազգությամբ եզդի է: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հովազ 1» դիրքի ավագի անուն ազգանունը:
«Սմոյան Հայկ Կարենի «Հովազ 1» դիրքի ավագ։ Մնացածը հետո»,- գրել է նա:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր։