Արցախի ՊՆ-ն ճշգրտում է զոհվածների տվյալները և հայտնում երեք զինծառայողի ողջ լինելու մասին
Արցախի Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է զոհված զինծառայողների տվյալներն ու նշել, որ ավելի վաղ զոհված ներկայացված զինծառայողներից երեքը ողջ են և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
Ներկայացնում ենք ՊԲ հաղորդագրությունը.
«Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են և շարունակում են կատարել իրենց ծառայողական պարտականությունները»: